ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը բոլորի նման ոգեշնչված են հայաստանյան զարգացումների խաղաղ ընթացքից ու խաղաղ հանգուցալուծումից։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ «Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ ձևավորումից հետո ու շարունակել մեր գործընկերությունը Հայաստանի հետ: Ժամանակն է, որ կառուցվեն կամուրջներ, պետք է թուլացվի լարվածությունը և կառուցվի այն նոր Հայաստանը, որը պահաջում է հայ հասարակությունը և որի համար այդքան մարդ դուրս էր եկել փողոց», - նշել է դեսպանը: Նա նաև ասել է, որ առաջիկայում կաշխատեն նոր կառավարության հետ, որպեսզի հասկանան, թե ինչով կարող է ԱՄՆ-ն օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում, ժողովրդավարության ամրապնման հարցում, ինչպես նաև ավելի ազատ տնտեսության ձևավորման գործընթացում: Անդրադառնալով օրվա խորհրդին Միլսը նշել է, որ ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին ֆաշիզմի դեմ պայքարում գնացել են Խորդային միության հանրապետությունները, այդ թվում նաև Հայաստանը: