23.04.2025
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» Երևանի բանաձևը Բաքուն կներկայացնի, որպես casus belli
prev Նախորդ նորություն

Երկու հսկաների կռիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատի է տվել Լիդիան Արմենիային

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ընդդեմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, հայտնել է Ecolur-ը:


ԶՊՄԿ-ն պահանջում է պարտավորեցնել «Լիդիան Արմենիային» հրապարակայնորեն հերքելու 2018 թվականի հուլիսի 26-ին ընկերության ֆեսբուքյան և յութուբյան էջերում հրապարակված «իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական բնույթի տեղեկությունները»:



Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել, ներկայում հայցը գտնվում է դատաքննության փուլում:


Գործը քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Մի քանի դատական նիստ արդեն տեղի է ունեցել: Հերթական նիստը նշանակված է ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին:


Ավելի վաղ «Լիդիան Արմենիայի» յութուբյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նշվում էր, թե կոմբինատի մեքենայով սնունդ է մատակարարվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ցուցարարներին:

Ավելի քան 500 ընտանիքներ. Տավուշում հայրենադարձության մեծ ծրագիր են նախապատրաստում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան