22.04.2025
Առաջին կիսամյակի արդյունքներով կառավարությունն ակնկալում է 146 մլն դոլարի ներդրում
prev Նախորդ նորություն

Փաշինյան-Ալիև հանդիպումը առաջընթացի հասնելու հույս է ներշնչում. Մոգերինի

Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են ներշնչում: Այս մասին ապրիլի 4-ին հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով ԵՄ-Ադրբեջան ասոցիացիայի խորհրդի Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:


Նա նշել է, որՓաշինյան-Ալիև վերջին հանդիպումը դրական Էր:


«Հունվարին փարիզյան համաձայնության, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման հետ միասին այն մեզ որոշ հույս Է տալիս, որ գործընթացն առաջ կշարժվի և երկու երկրները կկատարեն պարտավորությունները՝ բանակցություններ վարելով առանց նախապայմանների»,- ասել Է Մոգերինին:


Հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հանդիպումը կայացել է մարտի 29-ին Վիեննայում: 


 

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումը տեղի կունենա մայիսին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան