13.07.2025
Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը դրվեց շրջանառություն
prev Նախորդ նորություն

Առաջին կիսամյակի արդյունքներով կառավարությունն ակնկալում է 146 մլն դոլարի ներդրում

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն ԱՄՆ դոլար: Ակնկալվելիք բացվող աշխատատեղերի թիվը կկազմի 912: Այս մասին առավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ խոսքը միայն արտոնյալ ռեժիմով ներդրումների մասին է:


«2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել է 6 ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել շուրջ 5 մլն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ: Այսպիսով 2019 թվականի առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով՝ 6,5 անգամ», - ասաց վարչապետը։


 

Փաշինյան-Ալիև հանդիպումը առաջընթացի հասնելու հույս է ներշնչում. Մոգերինի
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ