Ռուսաստանը, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի խառնվում Հայաստանի ներքին իրավիճակին: Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:«Սա զուտ ներհայկական գործընթաց է»,- կրկնեց նա:Ռուսաստանցի լրագրողի հարցին՝ ինչո՞ւ էին հայ պաշտոնյաները երեկ մեկնել Մոսկվա, ի՞նչ նպատակով, Փաշինյանը նշեց, որ տեղեկություններ չունի: Բայց ենթադրում է.«Գուցե նրանք գիտեն, որ Հայաստանում չունեն որևէ աջակցություն և այդ պատճառով ուզում են տպավորություն ստեղծել, թե աջակցություն ունեն ինչ-որ այլ տեղում: Կարեն Կարապետյանն ուզում է տպավորություն ստեղծել, որ արտաքին աջակցություն ունի. դա անարժանապատիվ է»,- շեշտեց Փաշինյանը: Նա նաև շեշտեց, որ իրենք ոչ մի ետքայլ չեն պատրաստվելու անել և ճգնաժամը ավելի է խորանալու: Ըստ Փաշինյանի՝ ՀՀԿ-ն դա պետք է հասկանա:Հիշեցնենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մերժեց բանակցելու Փաշինյանի հրավերն ու չեկավ Մարիոթ հյուրանոց: