22.04.2025
Ալիևի հետ Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու մտքեր կփոխանակվեն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հուլիսից մարդկանց որոշ խմբերի աշխատավարձեր կբարձրանան. Փաշինյանը մանրամասնեց՝ ում

2019 թվականի հուլիսի 1-ից 10 տոկոսով կբարձրանա ԶՈՒ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նույն չափով կբարձրանա հանրակրթական դպրոցներում աշխատող մոտավորախպես 38 հազար ուսուցչի աշխատավարձը: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը նշեց, որ նաև կառավարությունը նախատեսում է 303 կմ ավտոճանապարհների տարբեր մակարդակների հիմնանորոգումներ իրականացնել։


«Մենք նաև հույս ունենք, որ կլինեն որոշակի խնայողություններ: Գումարների նպատակային ծախսման արդյունքում ՀՀ քաղաքացիներն իրենց կյանքում շատ կոնկրետ փոփոխություններ կզգան», - հավաստիացրեց վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, թե Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին.


«Հայաստանը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը սկսել է արտահայտվել տնտեսության մեջ: Շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում շինարարության ոլորտում։ Եվ հունվարին, և փետրվարին այդ ոլորտում մենք ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ։ Իսկ մյուս կողմից, լրջագույն աճեր են նկատվում հիփոթեկային վարկավորման ոլորտում։ Այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, հիփոթեկային վարկավորումն աճել է 77 տոկոսով, փետրվարին՝ 100 տոկոսով։ Հիփոթեկային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով՝ բացարձակ թվով՝ 70 միլիարդ դրամ», - հավելեց նա:


 

Պետբյուջեի եկամտային մասը 2019 թվականին կգերակատարվի $90 մլն-ով․ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան