25.11.2024
ԱԺ-ն վավերացրեց Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Ալիևի հետ Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու մտքեր կփոխանակվեն. Փաշինյան

Իլհամ Ալիևի հետ հանդիպման օրակարգի վերաբերյալ մեր պատկերացումները չեն փոխվել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, ինչպես նախկինում նա ասել է, սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան։


«Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և այն, ինչ մեզ հետաքրքրում է, ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Քննարկումներ կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում»,- ասաց նա։


Վարչապետը շեշտեց՝ այն, ինչ հայտարարել է Ստեփանակերտում անվտանգության խորհրդի համատեղ նիստում, դա է այն օրակարգը, որով  գնում ենք բանակցությունների և դա է այն պլատֆորմը, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում:


Պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ մտքերի փոխանակման գործընթացում նաև Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու մտքեր կփոխանակվեն, վարչապետը դրական արձագանքեց.


«Այո՛, իհարկե», - նշեց նա։


Փաշինյանը նաև ասաց, որ այն մեկնաբանությունները, թե բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ կա, չեն համապատասխանում իրականությանը.


«Դա ձևաչափի փոփոխության առաջարկ չի և չի կարող լինել», - հավելեց վարչապետը:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: