25.11.2024
SOCAR-ը նշել է Վրաստանով նավթի արտահանման ծավալները
prev Նախորդ նորություն

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա եւ կհանդիպի Ալիևի հետ․ պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:


Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:


Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը ծրագրում է առանձին հանդիպումներ անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում մարտի 29-ին: Այս մասին, հղում անելով Ավստրիայի նախագահի աշխատակազմին:


Առաջին հանդիպումը ՀՀ վարչապետի հետ է նախատեսված:


Ավելի ուշ Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալիեւի հետ առաջին պաշտոնական հանդիպումը լինելու է «առանց օրակարգի»։


«Պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը: Քանի դեռ ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, շփումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի», - ասել էր Փաշինյանը։


Իսկ Ստեփանակերտում տեղի ունեցած երկու հայկական պետությունների ԱԽ համատեղ նիստի ժամանակ Հայաստանի առաջնորդը կրկին պնդեց Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժշտությունը եւ Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտությունը։


Փորձագետների կարծիքով, դատելով Հայաստանի առաջ քաշած խնդիրներից եւ Ստեփանակերտի՝ բանակցությունների լիիրավ կողմ դառնալու հեռանկարին Բաքվի կատեգորիկ անհամաձայնությունից, կարելի է ենթադրել, որ Վիեննայում Փաշինյանի ու Ալիեւի միջեւ տեղի է ունենալու առաջին ծանր երկխոսությունը։


Հիշեցնենք, մարտի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնեցին, որ նախապատրաստում են Փաշինյան-Ալիև հանդիպումը: