Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը խնդրել է անձամբ իր և հայ ժողովրդի անունից զոհվածների հարազատներին փոխանցել խորը ցավակցություններ և կարեկցանքի խոսքեր: Հիշեցնենք, նախօրեին Սիրիայում վթարի է ենթարկվել Ան-26 ինքնաթիռը, ինչի հետեւանքով զոհվել է 33 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ: Զոհվածների թվում եղել են գեներալ-մայոր եւ 26 սպա, նաև ենթասպաներ եւ պայմանագրային զինծառայողներ, քաղաքացիական անձինք չեն եղել: