Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ պաշտպանության բանակի շտաբում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն՝ ՊԲ հրամանատարական կազմի և շտաբի բաժինների ու ծառայությունների պետերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բանակաշինությանը վերաբերող հարցեր: