Արցախում այսօր տեղի ունեցած միջադեպը կապ չունի Պաշտպանության բանակի հետ: Այս մասին հայտնեց Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կա 3 զոհ և վիրավորներ։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ տեղեկացրեց, որ ականի պայթյունի հետեւանքով զոհվածները HALO Trast միջազգային՝ բրիտանական, հոլանդական կազմակերպության աշխատակիցներն են: Նրա խոսքով, միջազգային այս կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է ականազերծման աշխատանքներով: Այդ աշխատանքներն իրականացնող խումբը պայթել է ադրբեջանական ականներից: Բաբայանը տեղեկացրել է նաև, որ բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի երկու վիրավորների վիճակը բարելավվի: «HALO Trust» միջազգային կազմակերպությունը մի քանի տարի է ինչ զբաղվում է ականազերծման աշխատանքներով: