Նոր մենաշնորհի ուրվականը. գրավատան ու փոխանակման կետերի աշխատակիցները բողոքում են
ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր դարձյալ բողոքի ակցիա է: Այսօր այն իրականացանում են գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները, պահանջելով վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, համաձայն որի 60 անգամ ավելացվելու է իրենց գործունեության ոլորտների պետական տուրքը։
Ըստ փոփոխությունների նախատեսվում է, որ գրավատների համար, ներկայիս 100 000 դրամի փոխարեն, կսահմանվի 6 մլն դրամ պետական տուրք: Փոխանակման կետերը, ներկայիս 50 000-ի փոխարեն, պետտուրք կվճարեն 3 մլն դրամի չափով: Ակցիայի մասնակիցները նշում են, որ փոխանակման կետերի 70 տոկոսը չեն դիմանա այդ բեռին և ստիպված կլինեն փակվել:
Այս ամենը, ըստ նրանց, ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրացնի, քանի որ ոլորտի ավելի քան 1300 աշխատակից կզրկվի աշխատանքից, իսկ դա նաև կբերի նրան, որ տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ չի չվճարվի։ Բացի այս, հայտարարում են ակցիայի մասնակիցները, դա կբերի տվյալ ոլորտում մենաշնորհ դիրքի արմատավորմանը: