24.11.2024
ՀՀ-ն արգելում է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը
prev Նախորդ նորություն

Ապրիլյան պատերազմում զոհվածի հարազատի ստորագրությունը կեղծել են և տրամադրել քիչ գումար

Լոռու մարզպետարանում ապրիլյան պատերազմում զոհվածի հարազատի ստորագրությունը կեղծել են եւ տրամադրել քիչ գումար։ Այս մասին բարձրաձայնում է Լոռում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։


Վերջերս դիմել էի Լոռու մարզային դատախազություն ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից այսպես կոչված մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։


«Առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը:


Նախորդ տարիներին Լոռու մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է: Ավելի ուշ կներկայացնեմ անվանական, ընդգրկուն ու ամփոփ տեղեկատվություն հատկացված գումարների հասցեականության ու օրինականության մասին:


Այսուհետ ևս լինելու եմ հետևողական նման սրբապիղծ տականքների բացահայտման , նրանց արարքները հանրայնացման և համապատասխան վերաբերմունքի արժանացման գործում», - ասված է նրա գրառման մեջ։