24.11.2024
Նոր մենաշնորհի ուրվականը. գրավատան ու փոխանակման կետերի աշխատակիցները բողոքում են
prev Նախորդ նորություն

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը թույլատրվեց. բայց կա մի «բայց»

Ազգային ժողովը արտահերթ նիստում կողմ քվերակեց աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներմուծելու նախագծին, համաձայն որի դրանց ներմուծումը հնարավոր է մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը:


Խոսքը, նշենք, միայն այն ավտոմեքենաների մասին է, որոնք ձեռք են բերվել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:


«Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին» օրենքի փոփոխությունները հաստատվեցին միաձայն՝ 97 պատգամավոր «կողմ» է քվեարկեց:


Հիշեցնենք, ՀՀ աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելվեց 2018 թվականի ապրիլից: Չնայած այս արգելքին, ներմուծողները շարունակում էին ավտոմեքենաներ ձեռք բերել, հույս ունենալով, որ արգելքը ընդամենը 6 ամսով է: Արդյունքում հունվարից մի քանի հարյուր աջակողմյան կառավարման համակարգով ավտոմեքենա է կուտակվել Բագրատաշեն անցակետում: