ՀՀ կառավարությունը վաղվա նիստում կնշանակի նոր մարզպետների: Նրանց անունները հայտնի են:Իրենց զբաղեցրած պաշտոններից կհեռանան ՀՀԿ-ական մարզպետներ Արամայիս Գրիգորյանը (Արարատի մարզ), Կարապետ Գուլոյանը (Կոտայքի մարզ), Հարություն Սարգսյանը (Վայոց ձորի մարզ), Հովիկ Աբովյանը (Տավուշի մարզ), Արթուր Նալբանդյանը (Լոռու մարզ), Կարեն Բոթոյանը (Գեղարքունիքի մարզ): Աշոտ Սիմոնյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ: