3.12.2025
Փաշինյանն արդեն Երևանում է. նա գնահատականներ կհնչեցնի՝ նաև Ելք դաշինքի մասով (ուղիղ)
13.04.2018
Փաշինյանն արդեն Երևանում է. նա գնահատականներ կհնչեցնի՝ նաև Ելք դաշինքի մասով (ուղիղ)

Այս պահին Նիկոլ Փաշինյանն ու ակտիվիստները արդեն Երևանում են և շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Երևանյան կենտրոնական փողոցներով անցնելով նա վանկարկում է՝ «Քայլ արա՝ մերժիր Սերժին»:Նիկոլ Փաշինյանը երեկոյան, ժամը 18.30-ին Ազատության հրապարակում մեկնարկող մեծ հանրահավաքին ծրագրային ելույթ է ունենալու, որին խոսելու է իրենց առաջիկա գործողությունների և ծրագրերի մասին: Փաշինյանը մինչ այս պահը չակերտներ չի բացում, սակայն խոստանում է երեկոյան գնահատականներ հնչեցնել: Ակնկալվում է, որ անդրադարձ կարվի նաև «Ելք» դաշինքին, մասնավորապես Արամ Սարգսյանի Հանրապետություն և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք չմիացան Նիկոլ Փաշինյանին ու նպատակահարմար չգտան այս փուլում ժողովրդին փողոց հանել: Հիշեցնենք, վերջին 14 օրերին Նիկոլ Փաշինյանն անցավ մի շարք խոշոր քաղաքներով՝ Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Հրազդան և այլն, ահա այսօր նա վերադարձավ Երևան: