Արցախում վերջին 10 տարիների ընթացքում տնտեսական աճի միջին տարեկան ցուցանիշը մոտ 10% է կազմել: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով, 2015 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար, որը մոտ 4 անգամ գերազանցում է 2006 թվականի մակարդակը: Ներդրումների միջին տարեկան աճը 2006–2015 թվականներին կազմել է շուրջ 30%: «Այդ տարիներին իրական ակտիվներում իրականացված ներդրումների ավելի քան 31,7%-ը իրականացվել է արդյունաբերության ոլորտում, իսկ ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 33%»,- գրառել է Աբրահամյանը: