ԵԱՀԿ գրասենյակի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ ԵԱՀԿ-ն փակում է իր միակ գրասենյակը այս տարածաշրջանում, քանի որ ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկը՝ Ադրբեջանը, չարաշահելով իր իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը: Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ադրբեջանի կողմից Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը գործողություն է, որն ուղղված է հենց ԵԱՀԿ-ի դեմ: Բաքուն փորձում էր իր քայլը ներկայացնել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հարթության վրա, սակայն իրականում դա վերաբերում ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերություններին»,- հայտարարեց նա: