Այժմ Նիկոլ Փաշինյանն ունի մեծ աջակցություն։ Նրա գլխավոր խնդիրը կայանում է բնակչության մեծ ակնկալիքների մեջ, որը նա ի զորու չէ արդարացնել։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Մակարկինը։«Նրանից սպասում են, որ նա բանտեր կնետի կոռուպցիոներներին, կհեռացնի օլիգարխներին, կբարելավի կյանքի մակարդակը»,- ասել է նա։ Մակարկինը նշել է, որ Փաշինյանի գլխավոր կոչերից է եղել տնտեսության ապամոնոպոլիզացիան։ Ցուցարարների մեծամասնությունը կազմել են հենց միջին դասի քաղաքացիները։Ըստ նրա, մարդիկ դուրս են եկել անարդարության պատճառով, այն էլ տնտեսական հատվածում, քանի որ, օրինակ, նարինջ ներմուծում է մի ընկերություն, բանան` մյուսը։