6.04.2026
ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

Բաքվի կողմից ԼՂ անկախության ճանաչման դիմաց կարելի է տարածքներ հանձնել Ադրբեջանին. Զատուլին

Արցախի հարցում հնարավոր կարգավորումը կարող է լինել ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերի կողմից ազատգրված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ վերջինիս ԼՂ անկախության ճանաչման դիմաց: Այս մասին Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:


Նա անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:


Ըստ Զատուլինի, հարցի հնարավոր կարգավորումը կարող է լինել Արցախյան պատերազմի ժամանակ հայերի կողմից ազատգրված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ վերջինիս ԼՂ անկախության ճանաչման դիմաց: «Իրավիճակի կարգավորումը կարող է լինել մարտական գործողությունների ժամանակ Արցախի կողմից վերցված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ Բաքվի կողմից հանրապետության անկախության ճանաչման դիմաց», - ասել է Զատուլինը:


Նա նաև նշել է, որ Արցախի անկախությունն «այլևս անշրջելի է, իսկ մնացածը կարելի է քննարկել»: Ինչպես փոխանցում է Նորությունների դաշնային գործակալությունը, Զատուլինի կարծիքով՝ ԼՂ հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն:


«Մենք ռազմական ծրագրեր չենք կազմում, ինչ-որ մեկի հաղթանակի կոչեր չենք անում, սակայն ոչ ոք չի կարող տարանջատել Հայաստանի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղից: Մենք չենք հեռացնի «Լազարյան ակումբի» գործունեությունից Արցախի մեր ընկերներին: Դա անթույլատրելի է: Ես անձամբ կողմ եմ այս հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, իսկ մնացածը կարելի է քննարկել»,-ասել է Զատուլինը:


Նշենք, որ հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստն անց է կացվել Մոսկվայում մարտի 5-6-ը: «Լազարյան ակումբի» առաջին նիստը եղել է 2018 թվականին Երևանում, որին մասնակցել է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Տնտեսական հեղափոխություն, թե՞ զուտ լոզունգներ. փորձագետները չեն հավատում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար