Ռուսական Red Wings-ը սկսում է չվերթեր իրականացնել Հայաստանում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Ռուսական Red Wings ավիաընկերությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Առաջին չվերթը նախանշված է մարտի 18-ին։ Մինչեւ ապրիլի 2-ը կիրականացվեն շաբաթական 4, ապրիլի 3-ից` 7-ական չվերթ։