25.11.2024
«Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հույս ունի, որ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը ՀՀ այս տարի կկայանա

Ես հույս ունեմ, որ այս տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Երևան: Այս մասին TASS-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք դա քննարկել ենք Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Եվ մեր աշխատակազմերը այժմ քննարկում են այդ հարցը», - ասել է նա:


Փաշինյանը նշել է, որ այս տարի սպասվում է նաև հանդիպում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, որը ապրիլի 29-ին կժամանի Երևան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: 


Հայաստանի վարչապետը նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանի հասարակությունը հասկանա անցած տարի ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության բնույթն ու դրա դրդապատճառները: Նա ցավով է նշել, որ մինչ օրս Ռուսաստանի որոշ վերլուծական շրջանակնեև կատարվածը ներկայացնում են որպես գունավոր հեղափոխություն, բայց Հայաստանի համար կարևոր է, որպեսզի ռուսաստանցի գործընիկերներն ու ընկերները հասկանան, որ դրանում որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չի եղել և որևէ օտարերկրացի ուժ դրանում ներգրավված չի եղել.


«Դա ազգային արժանապատվության և իմ արժանապատվության հարցն է: Նման ներկայացնումը կնշանակի, որ ինչ-որ մեկը օգտագործել է հայ ժողովրդին իր աշխարհաքաղաքական շահերի համար, իսկ դա վիրավորական է: Հայաստանն անկախ պետություն է, անկախ ազգ, որն ունի բարձր արժանապատվություն»,- ասել է Փաշինյանը:  


Վարչապետը նաև անդրադարձ է կատարել ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին՝ նշելով, որ այդ միավորումները շատ կարևոր են Հայաստանի համար: Բայց, շարունակել է նա, հարկավոր է աշխատել դրանց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: