25.11.2024
Հայաստանը ճանապարհային քարտեզ է ներկայացրել ԵՄ-ին 13 ծրագրերի մասին. կողմերը համաձայնել են
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահ քաղաքական ուժերին հրավիրեց մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրում է մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին։ Նա ընդգծեց, որ Հայաստանում խնդիրների մեծ մասը պայմանավորված է եղել ընտրական համակարգի չաշխատելով, հետևաբար սա այն հարցն է, որ պետք է միասնական ուժերով լուծել.


«Եթե մենք Սահմանադրության մեջ ամրագրել ենք, որ Հայաստանը ժողովրդավարական, իրավական պետություն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդը իշխանությունն իրացնում է ընտրությունների միջոցով, ապա պարտավոր ենք սրբորեն հետևել այս կանոնին», -հայտարարեց նա ԱԺ քառօրյայի նիստի ժամանակ:


Եվ քանի որ երկար տարիների ընդմիջումից հետո երկրում վերջապես կայացել են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, ապաև բոլոր քաղաքական ուժերը պետք է պայմանավորվեն այդ պայմանի շուրջ մեկ անգամ ևս ու վերահաստատեն միասնական կամքը այսուհետ ունենալ բացառապես այդպիսի ընտրություններ:


«Ընտրական օրենսգիրքը, Հայաստանում ընտրական ինստիտուտները կատարելագործման կարիք ունեն։ Հրավիրում եմ քաղաքական բոլոր ուժերին սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ միասնական ջանքերով։ Վստահ եմ, որ եթե միասին պայմանավորվենք, ապա կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել», -վստահություն հայտնեց Արարատ Միրզոյանը։