Ըստ Razm.info մասնագիտացված կայքի բաց աղբյուրների մշտադիտարկման՝ 2017 թ-ի ապրիլին Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերում գրանցվել են համապատասխանաբար 5 եւ 6 մահվան դեպքեր: 2017-ի ապրիլի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Դրանից բացի, վիրավորվել է 1 զինծառայող։ Մշտադիտարկման րադյունքնում պարզվել է, որ 2017թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը: Արձանագրվել է նաև վիրավորման 1 դեպք: