25.11.2024
Հոկտեմբերի 27-ը պետք է ստանա իր պատմական գնահատականը. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Առանց ՀՀ համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը բացառված է. Տոնոյան

Առանց ՀՀ համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը բացառված է: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով հարցին, թե հնարավոր է Բելառուսի թեկնածուն նշանակվի:


Նա նշեց, որ ՀԱՊԿ կանոնակարգը բացառում է նման հնարավորություն, այսինքն՝ սահմանափակ կազմով որոշում կայացնել.


«Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է, ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգը նման բան թույլ չի տալիս», - ասաց Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրություն:


Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին ԱԳՆ-ն և ՀԱՊԿ քարտուղարությունը  համապատասխան աշխատանքներ են տանում այս հարցի լուծման ուղղությամբ։