25.11.2024
Սպառնալիքների պայմաններում դժվար է ակնկալել ԼՂ խնդրի շուտափույթ լուծում․ Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հոկտեմբերի 27-ը պետք է ստանա իր պատմական գնահատականը. ՀՀ նախագահ

Հոկտեմբերի 27-ը հսկայական ողբերգություն է մեր ազգային պատմության մեջ և այն պետք է ստանա իր գնահատականը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։


Նրա կարծիքով, այդ ողբերգությունը արժանի պատմական գնահատականը պետք է ստանա:


Հարցին՝ իսկ իրավակա՞ն, նախագահը պատասխանեց. 


«Պատմականի մեջ մտնում է նաև իրավականը»։


Հիշեցնենք, այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 60 տարեկան:


1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց ահաբեկչական հարձակում, որի արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։