25.11.2024
Արգելակման ուղին կազմել է 393 մետր․ Էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենայի. ՀԿԵ պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Մալյան-«Ռեստարտ» բախման միջադեպը պետք է դառնա պատշաճ քննության առարկա․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Ոստիկանություն Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից։


Ի գիտություն ընդունելով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ Հաշվի առնելով միջադեպը, դրան նախորդած ու հաջորդած մարդու իրավունքների տեսանկյունից մտահոգիչ զարգացումները, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝


1. Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում բռնության ցանկացած դրսևորում, ինչպես նաև անձի արժանապատվությունը նսեմացնող հրապարակային ցանկացած խոսք։ Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները․


2. մարդու ֆիզիկական անձեռնմխելիությունը պետության մեջ ենթակա է անվերապահ պաշտպանության: Այն երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով: Ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով՝ Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար․


3. պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ․


4. նմանօրինակ միջադեպերին պետք է հաջորդի պետական իրավասու մարմինների արագ արձագանքը՝ երաշխավորելով իրավունքի գերակայության անվերապահ գործողությունը։


Մարդու իրավունքների պաշտպանն իրավասության սահմաններում հետևողական է լինելու գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը։


Միջադեպը տեղի էր ունեցել Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ: «Ռեստարտ» ուսանողական միության անդամները փորձել էին նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին նետել աղբարկղը, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից:


Տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):


Հիշեցնենք, որ միջադեպին արձագանքել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաի Facebook-յան գրառման մեջ:


«Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», - ասված է վարչապետի գրառման մեջ:


«Ռեստարտի»-անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին Մալյանին աղբարկղ նետելու փորձի տեսագրությունը: