19.04.2025
Կառավարության կտրուկ քայլը. 17 նախարարությունների փոխարեն թողնել 12-ը
prev Նախորդ նորություն

Աշոտ Ղուլյանը Բրյուսելում քննարկել է Արցախի՝ ԵՄ տարբեր ծրագրերում ընդգրկվելու հարցը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 6-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:


Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ «Եվրոպական խորհրդարան-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշել է, որ հանդիպումը լայն հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակելու Արցախին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձ է կատարել Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի դաշնային ու տարածաշրջանային խորհրդարանների հետ համագործակցության հաջողված փորձին և ընդգծել Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո այն պահպանելու և առաջ մղելու անհրաժեշտությունը:

Հադիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Արցախի՝ ԵՄ տարբեր ծրագրերում, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախագծերում ընդգրկվելու վերաբերյալ:

Ավելի քան 27 հազար հայ 2018-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար