21.04.2025
Հայաստանը գնալու է առաջ և շատ մեծ տեմպերով քայլելու է առաջ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ինչի՞ց է դժգոհ անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մենակ է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի իր խցում։ Խուցը փոքր է, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից Քոչարյանը չի դժգոհել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա տեղեկացրեց, որ Քոչարյանը հարազատների հետ տեսակցելու արգելք ուներ, սակայն ՄԻՊ միջամտությունից հետո հարազատները հնարավորություն են ստացել հանդիպել Քոչարյանի հետ։ Բացի այս, Ռոբերտ Քոչարյանը դժգոհել է համակարգիչ չունենալուց:

Թաթոյանը խուսափեց գնահատական տալ՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է, թե՞ ոչ հարցին, փոխարենը մատնացույց արեց օրենսդրությունը.


«Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ ընթացող գործով քաղաքական հետապնդում է իրականացվու՞մ, թե՞ ոչ։ Մենք աշխատում ենք օրենքով, մեր առաջ դրված խնդիրների համապատասխան»։


 


 

ՀՀ կայցելի Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան