3.12.2025
Պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն. Սերժ Սարգսյանն իր վարչապետության մասին
16.04.2018
Պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն. Սերժ Սարգսյանն իր վարչապետության մասին

Հայաստանի պաշտոնաթող նախագահ, իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիային», որտեղ անդրադարձել է իր հետագա պաշտոնավարման հարցին՝ ասելով, որ «պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն»: Լրագրողի դիտարկմանը, թե օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հենց Սերժ Սարգսյանն է Հայաստանի նոր վարչապետի ամենարժանի թեկնածուն, ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, Հայաստանի երրորդ նախագահն արձագանքել է․ - «Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել: Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարբեր պաշտոններում այս տարիների ընթացքում: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ հանրապետականների շարքերում, և՛ կուսակցությունից դուրս»: