20.05.2026
Այս պայմաններում լռելը վտանգում է Եվրոպային դիտորդից վերածել աջակցողի
prev Նախորդ նորություն

Ահաբեկչական բեմադրությո՞ւն՝ ընդդիմության դեմ

Իշխանության հիստերիկ պահվածքը, մրցակիցներին գործակալներ հռչակելը, կեղծ ահաբեկչական սցենարների բեմադրումն ու դրանք ընդդիմությանը վերագրելը մեկ նպատակ ունեն՝ արդարացնել ապօրինի ձերբակալություններն ու ուժի կիրառումը։


Դեռ չեմ խոսում այն մասին, որ սցենարային որոշակի զարգացումների դեպքում «ահաբեկչության սպառնալիքի» կեղծ ահազանգի ներքո սրանք կարող են ընդհանրապես չեղարկել ընտրությունները կամ դրանց արդյունքները։


Սեփական ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից, որոնց նպատակը ոչ թե ժողովրդավարական ընտրություններն ու ՀՀ զարգացումն են, այլ մեր երկիրը սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար օգտագործելը։


ԱԺ-ի "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան