25.11.2024
Տուրք տալով սուբյեկտիվ պահանջմունքներին Փաշինյանը կկորցնի իր համակիրների բանակի զգալի մասը
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է իր քաղաքական հակառակորդի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»։


«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումներին ու ըմբռնումների մակարդակը», - լրագրողների հետ հանիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանն ու հավելելով, որ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի: «Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե, դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի»,- շարունակեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանից վտանգ չի տեսնում։

«Ինձ «Коммерсантъ» թերթից հարց էին տվել ու ասում էին՝ Դուք դա անում եք քաղաքական գործոնը չեզոքացնելու համար, իսկ ես այն ժամանակ էլ ասեցի ու հիմա էլ ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան ու նրա շրջապատ․ մենք գործ ունեք քաղաքական դիակների հետ, սակայն քաղաքական դիակ լինելը ոչ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։


Լրագրողների խնդրանքով վարչապետը նաև անդրադարձավ նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե վարչապետ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, թե Արցախի հակամարտության բանակցություններում Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա. «Խնդրում եմ՝ իմ հայտարարություններն ուշադիր նայեն ու տեսնեն, թե ես ինչ եմ ասում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։