21.09.2026
Լուսանկարը` abc.am
prev Նախորդ նորություն

Աստվածատուր պարգև և սրբազան արժեք. Արամ Ա-ի ուղերձն Անկախության տոնին

Լուսանկարը` CivilNet.am
Լուսանկարը` CivilNet.am

Անկախությունը ոչ միայն պետականության հիմքն է, այլև աստվածատուր պարգև և մարդու հիմնարար իրավունք, որը պահանջում է ամենօրյա պայքար ու հավատարմություն: Այս մասին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ իր հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը՝ համայն հայությանը կոչ անելով անսասան պահել ազգային ինքնիշխանությունը:


Անդրադառնալով անկախության հոգևոր և իրավական հարթություններին՝ Վեհափառ Հայրապետն ընդգծել է դրա անխտիր հարգման հրամայականը։


«Անկախությունն աստվածատուր պարգև է. այն պետք է պահել հավատարմությամբ։ Անկախությունը նաև մարդկային իրավանց հիմնական սկզբունքներից մեկն է. այն հարկավոր է հարգել»,- նշված է Արամ Ա-ի ուղերձում: Ըստ նրա՝ այս բարձրագույն արժեքի ամուր պահպանումն ու դրա սկզբունքների նկատմամբ անմնացորդ նվիրումը ենթադրում են անկոտրում հավատք, ամուր կամք և շարունակական պայքար։


Կաթողիկոսը հիշեցրել է հայ ժողովրդի պատմական բարդ ուղին՝ փաստելով, որ հենց այս գիտակցությամբ է ազգը կերտել իր անկախությունը, իսկ երբ պատմական հանգամանքների պարտադրանքով ստիպված է եղել կորցնել այն, վերահաստատման տեսլականն անմիջապես վերածվել է ամենօրյա գոյաբանական պայքարի:


Ուղերձի եզրափակիչ հատվածում Արամ Առաջինը շեշտում է, որ հայրենիքի հզորացման ու զարգացման, ինչպես նաև ժողովրդի անսասանության և հարատևման միակ աղբյուրն անկախությունն է: Նա փաստել է, որ տոնի նշումը յուրաքանչյուր հային ուղղված հստակ պատգամ է՝ մշտապես հավատարիմ մնալ անկախությանը՝ որպես անփոխարինելի ու սրբազան արժեք։

 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
21.09.2026
Փաշինյանը չի բացառել Ռուսաստանի հետ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը