19.04.2025
Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Կոթիի բնակիչը վիրավորում է ստացել ադրբեջանական զինուժի կրակոցից. ՊՆ

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 15-ին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի ուղղությամբ։ Թեթև վիրավորում է ստացել Կոթիի 60-ամյա բնակիչ Սուրեն Սեփխանյանը: 


Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։  Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Հովհաննիսյանը:


«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


 

Տղամա՞րդ ես` արի բանավիճենք. Զոհրաբյանը պատերազմ հայտարարեց Փաշինյանին ու Մարությանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար