25.11.2024
Կոթիի բնակիչը վիրավորում է ստացել ադրբեջանական զինուժի կրակոցից. ՊՆ
prev Նախորդ նորություն

Տղամա՞րդ ես` արի բանավիճենք. Զոհրաբյանը պատերազմ հայտարարեց Փաշինյանին ու Մարությանին

Տղամա՞րդ ես` արի բանավիճենք. Նաիրա Զոհրաբյանը պատերազմ հայտարարեց Փաշինյանին ու Մարությանին
Հայկ Մարությանին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, որովհետև գա ի՞նչ խոսի, գա իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ: Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նա հերթական անգամ անդրադարձավ այն թեմային, որ Մարությանը հրաժարվում է բանավիճելուց իր հետ: Զոհրաբյանը չափազանց նյարդայնացած հայտարարեց.

«Հրավիրում եմ բանավեճի` առանց Փաշինյանի »,-ասաց Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ ինչից իրենք խոսում են, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը: Բայց, ըստ Նաիրա Զոհրաբյանի, իրավիճակը լրիվ հակառակն է.

«Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, դուք նրան ազատեցիք, դուք նրան հարթակ տրամադրեցիք, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում: Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամները, նրա խորհրդատուի` Զորի Բալայանի ազգականը, Միքայել Մինասյանի սանիկը «Իմ քայլը» ցուցակում են: Հիմա մե՞նք ենք սերժական, քոչական, թե՞ դուք: Թե կարծում եք փողոցներում ճղճղալով, հիստերիկ շարժումներ անելով կարողանալու եք երկար ժամանակ խաբել այս ժողովրդին: Բավական եղավ. չէինք խոսի այս մասին, եթե իրենք չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»,- հայտարարեց նա:
Երևանի քաղաքապետի թեկնածուն նաև նշեց.

«Եթե քաղաքապետի այդքան լավ թեկնածու ունեք, ինչի՞ եք խառնվել իրար, ինչի՞ եք սոցիալական ցանցերում հայհոյում: Այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք»,- հայտարարեց նա բուռն ծափողջյունների ներքո:


Զոհրաբյանը նշեց, որ իր տարբերություն նրան` ինքը գաստրոլյոր չի ու անկախ ընտրությունների արդյունքներից` չի պատրաստվում գնալ Պրահա ու վայելել մի քանի բնակարանները: Ըստ նրա, քանի ժոողովուրդը էյֆորիայի տակ է, որոշել են ժողովրդի վզին փաթաթել մի թեկնածուի, ով ուղղակի գաստրոլյոր է, ով Երևանից ոչինչ չի հասկանում ու վերածելու է այն «Երևան պրոդաքշնի»:

Նաիրա Զոհրաբյանը նաև հայտարարեց, որ նախքան նախընտրական քարոզարշավը ունեցել են պայմանավորվածություն բոլոր ուժերի հետ, որ առանց իրար վիրավորելու, առանց կեղտոտ տեխնոլոգիաների գնանք ընտրության, առանց սև ու սպիտակի բաժանման: Բայց իրականությունը լրիվ այլ է և թեկնածուներից ոմանք ուղղակի անցել են արժանապատվության, բարոյականության ու տղամարդկության բոլոր սահմանները: