ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։ Որոշումը կայացվել է այսօր, սակայն աղբյուրը ժամկետ չնշեց, թե երբ Նազիկ Ամիրյանը կձերբակալվի: Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն` էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: