ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնեն Սոչիում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Երկուշաբթի ԵԱՏՄ գագաթաժողովն է, Վլադիմիր Պուտինը կանցկացնի երկկողմ հանդիպումներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների հետ: Բավականին հագեցած օրակարգ է»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ նշել է խոսնակը: