20.04.2025
Մամուլ. «Նիկոլականներն» ուզում են «քցել» «սորոսականներին»
prev Նախորդ նորություն

ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում զոհ ունենք. մահը հակառակորդի կրակից չի եղել

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում զոհ ունենք.

«Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.:


Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին»,- գրել է նա Facebook-ի իր էջում:


 

Վիգեն Սարգսյանը մտահոգ է Գագիկ Խաչատրյանի բարձունքների ճակատագրով. Պետգույքի նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար