25.11.2024
Արաբների գործով․ Վարդան Օսկանյանն ու Սիլվա Համբարձումյանը առերեսվել են
prev Նախորդ նորություն

ՀՔԾ-ն ցանկանում է ևս երկու ամսով երկարացնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:


Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:


Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:


Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր: