20.04.2025
Ֆինանսների նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանի ֆինանսական գրավչությունը
prev Նախորդ նորություն

Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա. Տոնոյանը՝ Ադրբեջանի զորավարժությունների մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ հանգիստ է վերաբերվում այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին: Այս մասին Ստեփանակերտում Aysor.am-ի թղթակցին ասել է նախարարը:


Նա շեշտել է՝ չի կարծում, որ այս առումով անհանգստանալու կարիք կա։


Դիտարկմանը, թե ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ այս զորավարժությունները անցկացվում են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման համատեքստում, Դավիթ Տոնոյանն արձագանքել է, թե դա տարբերակ է։


Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմն առանց ծանուցումների նման մասշտաբի զորավարժություն իրականացնում, Դավիթ Տոնոյանը պատասխանել է.


«Զորավարժության անցկացումն ինքնըստինքյան միջազգային պարտավորությունների խախտում է, բայց այս պահին մենք ամբողջությամբ վերահսկում ենք ընթացքը։ Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»։

Կայացել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի նիստը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար