24.11.2024
Նոր խմբեր՝ մանկապարտեզներում, աշխատավարձերը կավելանան. 10 մլրդ-ով կավելանա Երևանի բյուջեն
prev Նախորդ նորություն

Ոչ թե նվեր, այլ գողոնի վերադարձ. Վանեցյանն ուղղեց վարչապետի աշխատակազմին

Ոչ մեկ պետությանը գումար չի նվիրում: Հայտարարությունները, թե որոշ անձինք պետությանը գումարներ են նվիրում չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Արթուր Վանեցյանը։


Ըստ նրա, խոսքը ոչ թե նվերի, այլ պետությունից գողացված գումարները պետությանը վերադարձնելու մասին է


«Նրանք վերադարձնում են պետությունից գողացված գումարները: Եդ դա արվում է օրենքի սահմաններում», - շեշտեց նա:


Վանեցյանը հրաժարվեց անուններ հնչեցնել, թե կոնկրետ ովքեր են գողացվածը վերադարձրել պետությանը:


Հիշեցնենք, մամուլն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը «պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար»։ Ընդ որում, նման ձևակերպում արվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմից: