19.04.2025
Մարտական հերթապահությունը կիրականացվի նախկինի պես. գործադիրը մերժեց ԲՀԿ-ին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է հայանպաստ գործունեություն ծավալել

Կոնգրեսական, ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը հանդես է եկել տեսաուղերձով, որում Հայոց ցեղասպանության հարցում արդարության կոչ է արել և խոստացել է աջակցել Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը եւ բարգավաճմանը:


Հիշեցնելով, որ 2017-ին նա այցելել է Հայաստան եւ Արցախ , նա նշել է, որ այդ այցելությունների ժամանակ կարողացել է ավելի լավ հասկանալ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները եւ հնարավորությունները:


Բացի այս, նախագահի թեկնածուն իր աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի դերակատարությանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդի, բայց և ասել, որ դա չի նշանակում, թե ԱՄՆ-ն շարունակելու է կեղծ պարիտետի քաղաքականությունը եւ բացահայտ չի խոսելու, երբ կողմերից որեւէ մեկը խախտի հրադադարի մասին պայմանագիրը.


«ԱՄՆ-ն չպետք է առաջ տանի բանաձեւը, որ հիմնված է միայն Հայաստանի եւ Արցախի կողմից անհապաղ եւ մշտական զիջումների վրա՝ առանց Ադրբեջանի կողմից համարժեք զիջումների: Թեեւ տարածքային ամբողջականության սկզբունքի հարգումը պետք է պահպանվի, բայց մենք նույնպես պետք է պաշտպանենք բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- ասել է նա:



 

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ասել է. վարչապետի խոսնակը՝ Սեմերիկովի հայտարարության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար