26.11.2024
Արդարադատության փոխնախարարներին պաշտոնից ազատելը քաղաքական որոշում է. նախարար
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում հայ գործարար է սպանվել

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ:


«Հայտնում ենք, որ ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մ.Սարաջյանի դին։


Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ Մ.Սարաջյանը հանդիսացել է ՀՀ քաղաքացի։


Համաձայն իրավապահ մարմինների կողմից փոխանցված տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները:


Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
ՌԴ-ում ՀՀ ՔԿ ներկայացուցիչը մշտական կապ է պահպանում ՌԴ իրավապահ մարմինների հետ»։