25.11.2024
Փաշինյանը հույս ունի, որ ԳԱԱ-ն կսպասարկի ՀՀ-ն տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիեննա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա:


Այս մասին ասված է e-gov.am հարթակում հրապարակված ՀՀ վարչապետի՝  Ավստրիա կառավարական պատվիրակություն գործուղելու մասին որոշման մեջ:


Նախօրեին VERELQ-ը տեղեկացրել էր, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը ծրագրում է առանձին հանդիպումներ անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում մարտի 29-ին: Այս մասին, հղում անելով Ավստրիայի նախագահի աշխատակազմին:  


Առաջին հանդիպումը ՀՀ վարչապետի հետ է նախատեսված:


Հիշեցնենք, մարտի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնեցին, որ նախապատրաստում են Փաշինյան-Ալիև հանդիպումը: