20.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նախօրեին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, որը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:


«Գլխավոր քարտուղարը ողջունում է առաջնորդների կողմից արված շեշտադրումները՝ ուղղված խաղաղությանը համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու հաջող բանակցությունների իրականացմանը միտված հետագա քայլերի իրականացմանը:


Նա նաև ողջունում է նրանց վերահանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմն ու հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպես նաև շարունակելու երկխոսությունը՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորումը:


Գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց կարևոր միջնորդական առաքելության համար և վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը նրանց շարունակական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:


 

Ապրիլի 1-ից «Զվարթնոց»-ում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-09:00-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար