25.11.2024
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Ապրիլի 1-ից «Զվարթնոց»-ում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-09:00-ը

Զվարթնոց օդանավակայանը 12մլն ԱՄՆ դոլար կներդնի վազքուղու վերանորոգման համար: Առաջիկա 45 օրվա ընթացքում օդանավակայանի աշխատանքային ժամերը կփոխվեն:


«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:


Օդանավակայանի վազքուղին ունի 3850մ երկարություն և 56մ լայնություն: Այն կառուցվել է դեռևս 1963 թվականին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել և ուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004թթ:

Հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ: Վազքուղու ծածկույթի նորոգումը ներառում է ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, փոսային նորոգում, ճաքերի մաքրում և լցում հերմետիկով, գեոցանցի տեղադրում ճաքերի հատվածում, ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և այլն:


Աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր ’’LED’’համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին:


Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր: Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00: