25.11.2024
Ապրիլի 1-ից «Զվարթնոց»-ում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-09:00-ը
prev Նախորդ նորություն

Կաշառք վերցնելու պահին ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարին (թարմացված)

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել կաշառքը վերցնելու պահին։


Մանրամասներն ավելի ուշ։


20.39


Ձերբակալման մասին լուրին արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս գրառում է կտարել Facebook-ի իր էջում` բացահայտելով ձերբակալված տեղակալին.

«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։

Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,- գրել է նա: