24.11.2024
Կառուցողական մթնոլորտով հանդիպմանը վկայակոչվել են Դուշանբեի պայմանավորվածությունները
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հումանիտար ոլորտում որոշ քայլեր մշակել. ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ այդմ, տեղեկացնում են, որ այսօր Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:


Ըստ հայտարարության, հանդիպումը կայացել է «դրական ու կառուցողական մթնոլորտում, որը հնարավորություն է տվել երկու երկրների առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները:

«Կողմերը փոխանակել են բանակցությունների ընթացքի վերաբերյալ մի շարք առանցքային գաղափարներ:


Երկու երկրների ղեկավարները ընդգծել են այնպիսի իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը, որը կնպաստի խաղաղության հաստատմանը և բանակցային գործընթացում հստակ և շոշափելի քայլերի իրականացմանը: Հղում անելով Դուշանբեում իրենց խոսակցությանը` երկու առաջնորդները կրկին վերահաստատել են շփման գծում կրակի դադարեցման անհրաժեշտությունը և ուղղակի շփման մեխանիզմի կատարելագործումը:


Նրանք նաև պայմանավորվել են հումանիտար ոլորտում որոշ քայլեր մշակել:


ՀՀ վարչապետը և ԱՀ նախագահը իրենց երկրների արտգործնախարարներին հանձնարարել են հանդիպել համանախագահների հետ առաջիկայում: Նրանք նաև համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը», - նշված է հայտարարության մեջ: