Արմեն Սարգսյանը եվրոպացի մի շարք դեսպանների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ողջունելով հյուրերին՝ հանրապետության նախագահը մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը: Նախագահը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման մասին:
Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի Սահմանադրության շրջանակներում և կարևորել հանրապետության նախագահի դերը այդ գործում: