30.07.2025
Արմեն Սարգսյանը եվրոպացի մի շարք դեսպանների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Թրամփը ուղերձ է հղել Ալիևին՝ անդրադառնալով նաև ԼՂ հակամարտությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում նշվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:


«Ես ակնկալում եմ համատեղ աշխատանք ամերիկացի և ադրբեջանցի ժողովուրդների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում: 


Միասին մենք կարող ենք հասնել ահաբեկչության նկատմամբ հաղթանակի, նոր աշխատատեղերի ստեղծման և Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը իրենց ներդրումը կունենան այդ ջանքերում», - ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ գրել է Սպիտակ տան ղեկավարը:


Ի դեպ, չի հստակեցվում, թե ինչ առիթով է Ալիևին ուղերձ հղել Թրամփը:

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար